Հինգշաբթի Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ովքեր քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և Կասպյան հանքավայրերից էներգիակրիչների փոխադրման երթուղիների տարբերակները, հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ռուսական պատվիրակությունում իր աղբյուրի խոսքերը:
«Ենթադրում եմ, որ Ալիևի հետ հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցն է լինելու: Առջևում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն է, ով Մոսկվա է ժամանել «Ռուսաստանում հայերի միության» կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ»,- նշել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը: