Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ շրջանավարտ զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը, հայտնում են ՊՆ-ից:
Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Սեյրան Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:
Կարևորելով մարտունակությամբ հակառակորդին գերազանցելու սկզբունքը` Օհանյանը նշեց, որ այն հնարավոր է ապահովել միայն գերազանց ծառայությամբ: