Վրաստանի կառավարությունը մտադիր չէ վաճառել Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը, հաղորդում է vz.ru-ն:
Կառավարության մամուլի քարտուղար Նիկո Մչեդլիշվիլիի խոսքով` տարածաշրջանի շատ պետություններ կարող են շահագրգռված լինել այս գազամուղով, քանի որ այն ռազմավարական մեծ կարևորություն ունի: «Բայց սա չի նշանակում, որ գազամուղը Վրաստանին է վաճառվելու»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ գազամուղը գնելու պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանի նավթային ընկերությունը: Պաշտոնական Երևանը նույնպես չէր բացառում նման գործարքի իրականացումը: