Այսօր ՀՀ կառավարաթյան շենքի դիմաց մի քանի բաղոքի ակցիա է անցնում: Ինչպես և կառավարության նիստի բոլոր օրերին, այսօր էլ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայկական բանակում անհայտ պատճառներով զոհված զինվորների ծնողները:
«Լափում են մեր էրեխեքի արյունը, լափում են: Վերջին մի քանի ամիսներին քանի զինվոր սպանվեց», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արայիկ Ավետիսյանի մայրը, ում որդին զոհվել է 2001թ. Վայքի զորամասում:
Նրանք արդար դատավճիռ են պահանջում իշխանություններից և ցանկանում իրենց որդիների սպանության իրական մեղավորների անուններն իմանալ:
2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի 28/418 զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, լացելով բղավում էր. «Ո՞վ ա սպանել իմ էրեխուն: Զինվոր են սպանում, դե թող հրամանատարներն ու գեներալներն էլ ինքնասպան լինեն: Բոլոր զինվորների սպանության մեղքը գլխավոր դատախազի և Հանրապետության նախագահի վզին ա դրված: Զահրմարը` մեր բանակը մարտունակ… Ռուսաստանից էրեխուս բերեցի, զորակոչեցի բանակ, որ էս բորենիները լափեն էրեխուս արյունը»: