ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կյանքում վերջերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել, տեղեկացնում է օրաթերթը:
Նա դարձել է ակադեմիկոս: Խորհրդարանի կայքում տեղադրված նրա կենսագրության համաձայն` «2010 թ. Ընտրվել է «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ-ակադեմիկոս»: Ուշագրավը, սակայն, ոչ թե Հեղինե Բիշարյանի ակադեմիկոս դառնալն է, այլ թե` հատկապես որ ինստիտուտի կողմից է շնորհվել այդ կոչումը. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտն ավարտած, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում ստացած, իսկ այնուհետև` մանկավարժական գիտությունների թեկնածու Հեղինե Բիշարյանին ակադեմիկոս է ընտրել Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիան: Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են: