Այսօր` նոյեմբերի 18-ին, ժամը 13:00-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում`(հասցե` Իսրայելյան 37), տեղի կունենա ասուլիս Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդրին նվիրված`նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Ասուլիսին մասնակցելու են «Չորրորդ ինքնիշխանություն» (գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան), «Առավոտ» (գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան), «Հրապարակ» (գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան), «Ժամանակ» (գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան), «168 ժամ» (գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան), «Հետք» (գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան), «Հայկական ժամանակ» (հրատարակիչ` «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյան), «Իրատես դե ֆակտո» (Ռուզան Խաչատրյան) թերթերի, «Լրագիր» (գլխավոր խմբագիր Հայկազն Զահրիյան), «Armtoday» (գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյան), «Epress.am» («Անկախ լրագրողների ցանց» ՀԿ նախագահ, խմբագիր Յուրի Մանվելյան) լրատվական կայքերի, «Ա1+» (ղեկավար` «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյան) հեռուստաընկերության ղեկավարները: Լրատվամիջոցներին հրավիրում են լուսաբանման: