Թբիլիսիում նոյեմբերի 18-19-ը անցկացվելու է տարածաշրջանային համաժողով` նվիրված հողային ռեսուրսների պահմանման համար նոր մոտեցումների զարգացմանն ու տարածաշրջանում աղքատության դեմ պայքարի հարցերին: Այս մասին Грузия Online-ին հայտնել են РЭЦ Кавказ ՀԿ-ից, որն էլ համաժողովի կազմակերպիչն է:
«Առաջին տարածաշրջանային համաժողովի գլխավոր նպատակը բոլոր մասնակից երկրների, շահագրգիռ կողմերի, փորձագետների և ԶԼՄ-երի միավորումն է` մեկ նախագծի շրջանակներում` փորձի, նվաճումների և նոր մոտեցումների փոխանակման մտադրությամբ, ինչպես նաև այն խնդիրների ուրվագծումը, որոնք կարևոր են ծրագրի հաջողության համար»,- ասված է ՀԿ-ի հայտարարությունում:
Համաժողովը տեղի է ունենալու Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում, որտեղ քննարկվելու են մասնակցի երկրների առաջարկած ծրագրերը:
Համաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի բնապահպանության նախարարությունների, իշխանական մարմինների, սեփականության կառավարման հետ կապված պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դոնոր-կազմակերպությունների, ՀԿ-ների, գործարար հատվածի ներկայացուցիչները: