Լոս Անջելեսի իշխանությունները հայկական հանցավոր խմբի մի քանի անդամ են ձերբակալել, որոնք մեղադրվում են Լոս Անջելեսի շրջանային բանտում իրենց ընկերների միջոցով ապստամբություն կազմակերպելու մեջ, հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Ուայթմորը հայտարարել է, որ հայկական հանցավոր խմբավորման 6 անդամ է ձերբակալվել: Նրա խոսքով` այս խմբավորումը գործում է մեքսիկական մաֆիայի հետ համատեղ, իսկ մեքսիկական խմբավորումը, իր հերթին, զբաղվում է փողոցներում հանցավոր գործողություններ իրականացվող խմբերի վերահսկմամբ: