Իսրայելում գտնվող Ռամլե քաղաքում հինգ տարի առաջ հայտնաբերել էին Հարի Փոթերի գերեզմանը: Այժմ այդ գերեզմանը զբոսաշրջության կենտրոնի է վերածվել և անգամ հիշատակվում է քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում:
Հարի Փոթերը բրիտանացի զինվոր է եղել, ով մահացել է Պաղեստինում 1939 թվականին` «Խևրոնի ավազակների հետ բախման ընթացքում»: Հարին 18 տարեկան է եղել:
Քաղաքի իշխանությունները վստահեցնում են, որ «Հարի Փոթեր» ֆիլմաշարի ցուցադրվելուց հետո հազարավոր իսրայելցի զբոսաշրջիկներ են այցելում գերեզման: Իշխանությունները հույս ունեն, որ գերեզմանը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կհայտնվի: