Ուկրաինան լրացուցիչ քանակով հացահատիկ է արտահանելու Հայաստան, Վրաստան և Ռուսաստան: Այս երկրներն արդեն ներկայացրել են համապատասխան հայցեր: Այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը, գրում է Укринформ-ը:
Նրա խոսքով` վաճառքի ծավալները կախված կլինեն պայմանագրերից:
«Կարող եմ ասել միայն, որ ցորենը վաճառվելու է շուկայական գներով, իսկ արդեն իսկ առկա պայմանագրերի իրականացումը հանձնարարելու ենք կոմերցիոն կառույցներին»,- ասել է Պրիսյաժնյուկը: