Մադագասկարում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել` գնդապետ Չարլզ Անդրիանասոավինայի գլխավորությամբ, գրում է AFP-ն:
Անդրիանասոավինան հայտարարել է, որ երկրում իշխանությունն այլևս չի պատկանում նախագահ Անդրի Ռաժուելինին, այլ իրեն և մի խումբ բարձրաստիճան զինվորականներին է պատկանում: Անդրի Ռաժուելինին գտնվելու վայրն անհայտ է:
Հեղափոխությունը տեղի է ունեցել Սահմանադրական փոփոխություններին նվիրված հանրաքվեի օրը: Բողոքի մասին հայտարարել են բոլոր ընդդիմադիր ուժերը: Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կընձեռեին Ռաժուելինին իշխանության ղեկին մնալ: Անկախ հեղաշրջման փաստից` մարդիկ շարունակում են քվեարկել, քանի որ բնակիչներից շատերը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում երկրում: Տեղի ԶԼՄ-երը հեղաշրջման մասին չեն հայտնում: