Home / Հայաստան / Վրաստանը պատրաստ է ամեն գնով Եվրամիության անդամ դառնալ

Վրաստանը պատրաստ է ամեն գնով Եվրամիության անդամ դառնալ

Վրաստանի գլխավոր նպատակը Եվրամիությանն անդամակցելն ու Եվրոպայի մաս դառնալը: Այս մասին Բրյուսելում` Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Վրաստանի պատվիրակություններն ավելի հաճախ են այցելում Բրյուսել, քան մյուսները, և սա բնավ էլ Բրյուսելի լավ եղանակի պատճառով չէ: Մեզ մոտ եղանակն ավելի տաք է: Մենք ուղղակի ցանկանում ենք դառնալ ոչ միայն Եվրամիության գործընկեր, այլև լիիրավ անդամ»,- ասել է նախագահը:
 
Նրա խոսքով` դա երկարատև և բարդ ճանապարհ է: «Մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը, քանի որ ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ և ցանկանում ենք Եվրոպայի մաս դառնալ»,- նշել է նա:

Սահակաշվիլիի խոսքով` Վրաստանն ինտենսիվ փոփոխություններ և բարեփոխումներ է իրականացնում` Եվրամիություն մտնելու համար: «Իհարկե սա երկարատև գործընթաց է, բայց ամեն ինչ անում ենք` այն արագացնելու համար»: