Երեկ «Հրապարակի» խմբագրություն են այցելել Արմեն Շեկոյանն ու Լևոն Ջավախյանը:
Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեռնարկված ոտնձգությունների կապակցությամբ: Նրանք հայտնեցին, որ միանում են լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությանը, որտեղ Փաշինյանին ազատ արձակելու պահանջ է առաջ քաշվել: Նրանք համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի անազատությունը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: