Սարդարապատ շարժման նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում 2011 թվականի հուլիսի 16-ից 26-ը կայանալիք վրանային ճամբարին:
Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, նախնական զինվորական գիտելիքների ուսուցանում, մարտարվեստի հնարքների տիրապետում, քննարկումներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարումին մասնակցելու են նաև հայտնի ազգային, հասարակական գործիչներ, մտավորականներ, ասված է հայտարարության մեջ: