Վրաց-ադրբեջանական սահմանին ձերբակալված երիտասարդ ակտիվիստ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի թեկնածու Բախտիյար Հաջիևին ռազմական կոմիսարիատ են բերման ենթարկել: Այս մասին գրում է Turan-ը` վկայակոչելով Հաջիևի ծանոթների տվյալները:
Սահմանապահները Հաջիևին տեղեկացրել են, որ վերջինս հետախուզման մեջ է, ինչին ի պատասխան` երիտասարդ ակտիվիստը հայտարարել է, որ նա պատգամավորի թեկնածու է և իրեն չեն կարող ձերբակալել, սակայն նրան քննչական մեկուսարան են տեղափոխել:
Լրատվամիջոցներին չի հաջողվել որևէ տեղեկություն իմանալ Հաջիևի մասին:
Ենթադրվում է, որ ձերբակալումը պայմանավորված է նրանով, որ Հաջիևը համացանցում տեսանյութեր է տեղադրել, որոնք ապացուցում են նոյեմբերի 7-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված կեղծումները: Այս տեսանյութերը կարող են որոշ տեղամասերում ընտրությունները չեղյալ հայտարարելու հիմք հանդիսանան: