Նոյեմբերի 18-ին, ժամը 16.15-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի թիվ 91 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.15-ին, 75-ամյա Սերյոժա Մուրադյանի վարած «Դոդջ Գրանդ Քարավան» ավտոմեքենան նշված տան մոտ բախվել է անհայտ ավտոմեքենայի հետնամասին, որին էլ բախվել է հետևից ընթացող, 30-ամյա Համլետ Բ.-ի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքից մոտ 10 րոպե անց Սերյոժա Մուրադյանը մահացել է:
Ոստիկանության հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն: