Նոյեմբերի 22-ին, ժամը 11:30-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի բողոքի քննումը:
Մերուժան Ենգիբարյանը բողոքարկել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, որով դադարեցվել էին իր լիազորությունները:
Վերջինիս լիազորությունները դադարեցվել էին 2010 թվականի հունիսի 1-ին` «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու» հիմնավորմամբ:
Նախարարի հրամանին նախորդել էր դատարանի վճիռը, որով նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվել էր անչափահաս աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Գործով որպես վկա անցնող թիվ 11 դպրոցի նախկին սաները նախաքննության մարմնին պատմել էին նաև տնօրենի կողմից բռնությունների մասին: