Նոյեմբերի 21-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեո, Գ.Լուսավորիչ, Վ.Սարգսյան, Զաքյան, Արգիշտի, Սևանի, Թաիրով փողոցների, Իսակով և Արշակունյաց պողոտաների իրենց հարակից տարածքներով, Ամիրյան փ. 1-13, Պարոնյան փ. 1-15, Մաշտոց պող. 1-18, Խորենացի փ. 1-26 հասցեների, Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ու Հրազդանի կիրճի և դրանց հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իսկ նոյեմբերի 22-ին ժամը 9.00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան և Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղի վերին հատվածի և հարակից տարածքների, ինչպես նաև Մերձավան գյուղի ջրամատակարարումը, հայտնում են «Երեւան ջուր» ընկերությունից` նշելով, որ պատճառը շինարարական աշխատանքներն են: