Վաղը Լիսաբոնում կայանալիք` Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: