Home / Армения / Ինչու է Մոսկվան պնդում, որ Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին

Ինչու է Մոսկվան պնդում, որ Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին

Ռուսաստանը չունի միասնական քաղաքականություն նախկին Խորհրդային Միության տարածքում առկա բոլոր էթնո-քաղաքական հակամարտությունների հարցում: Այս մասին «Նովոստի Ազերբայջան»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի էթնոհակամարտությունների հարցով փորձագետ Վիտալի Տրոֆիմով-Տրոֆիմովը:

Նրա խոսքով` Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի Մերձդնեստրի խնդիրներից առանձին: «Ռուսաստանի համար մեկ շահն այն է, որ թույլ չտա խորացնել ներգաղթը Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև թույլ չտա քրեական կազմակերպություններին և միավորումներին ամրապնդվել տարածաշրջանում: 
 
«Լայն ինքնավարությունը, ինչը պնդում է Մոսկվան, պատահական չէ: Խորհրդային մոդելին վերադարձը նշանակում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղն այն կարգավիճակին, որը հանգեցրել էր այսօրվա իրավիճակին: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին փոխանցելը նույնպես դիտվում է որպես անարդար որոշում: Ներկա դրությամբ, չնայած հակամարտության կարգավորմանն ուղղված գաղափարների ճգնաժամին, հասկանալի է, որ ինքնավարությունը, ամեն դեպքում, Ղարաբաղում խաղաղության հաստատման ավելի շատ հնարավորություններ կապահովի», – ասել է փորձագետը: