Home / Հայաստան / ՀԱԿ-ը քննարկումներ է անցկացրել Գյումրիում

ՀԱԿ-ը քննարկումներ է անցկացրել Գյումրիում

Նոյեմբերի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Վլադիմիր Կարապետյանը, ինչպես նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը այցելել են Գյումրի:

Տեղի է ունեցել հանդիպում Գյումրիի և Շիրակի մարզի Հայ Ազգային Կոնգրեսի տարածքայի կառույցների ակտիվի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: