Անհրաժեշտ է սպասել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և միայն դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններ հաստատել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական վնասազերծման համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի (նկատի ունի հայ-թուրքական Արձանագրությունները – Epress.am), իսկ այսօրվա վիճակով Հայաստանն իրեն դրել է ճնշման տակ: Ստացվում է, որ Թուրքիան ոչինչ չի տվել, բայց ստացել է, իսկ Հայաստանը ոչինչ չի ստացել, այլ տվել է», – ասել է ՀՅԴ-ական գործիչը` նշելով, որ այժմ Թուրքիան կարող է հայտարարություններ անել` իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավոր:
Համաձայն բանախոսի` հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի իշխանության լեգիտիմության հարցը լուծեցին: