Նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով:
Վլադիմիր Արզումանյանը 12 տարեկան է, ծնվել է Լեռնային Ղարաբաղում:
Մրցույթի արդյունքները որոշվել են հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկությամբ:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ռուսաստանի և Սերբիայի ներկայացուցիչները:
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 10-15 տարեկան երեխաներ` 14 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Բելգիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Շվեդիայից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ – http://epress.am/FVideo.aspx?vdid=102