Home / Հայաստան / «Արհեստական արբանյակը»` Դրամատիկական թատրոնի բեմում

«Արհեստական արբանյակը»` Դրամատիկական թատրոնի բեմում

Նոյեմբերի 24-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա թատերական պրեմիերա` «Արհեստական արբանյակը»: Երկու գործողությամբ ռոմանտիկ կատակերգության հեղինակն է գրող, բլոգեր Դօրիանը:

Ներկայացումը բեմադրվում է նախորդ տարի լայն արձագանքներ գտած «Կապտուկներ հոգուն» թատերական դրամայի ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանի կողմից։ «Ամենայն հավանականությամբ կփոխենք բեմը, քանի որ Դրամատիկական թատրոնում դահլիճ վարձակալելը բավականին բարդ է, բայց ներկայացումն անկասկած կշարունակվի բեմադրվել»,- ասել է Գևորգյանը:
 
Հիշեցնենք, որ «Արհեստական արբանյակի» իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն են, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան է ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում է տարօրինակ իրադրություններով և դինամիկ շրջադարձերով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում:

Նկարում` գլխավոր դերակատարներ Արմինե Գաբրիելյանը և Հայկ Ստեփանյանը