Home / Հայաստան / Ադրբեջանական ֆիլմերի հարցում Բաբուխանյանը դեմ է միայն բրիտանացիներին

Ադրբեջանական ֆիլմերի հարցում Բաբուխանյանը դեմ է միայն բրիտանացիներին

«Դուք Բրիտանական Խորհրդի ադվոկա՞տն եք», – Epress.am-ի հարցին ի պատասխան, թե տեղյակ է արդյոք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որ Բրիտանական Խորհուրդը չի աջակցում և չի մասնակցում Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին, վերջինս հարցով է պատասխանել:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբուխանյանը կոչ էր արել արգելել Հայաստանում «Բրիտանական խորհրդի գործունեությունը, որն աջակցում է փառատոնի անցկացմանը»:

Քաղաքական գործչի հետ զրույցում մենք տեղեկացրել ենք, Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին աջակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իսկ Բրիտանական Խորհուրդը կապ չունի փառատոնի անցկացման հետ, սակայն Հայկ Բաբուխանյանը շարունակել է պնդել, որ ինքը պահանջում է «բրիտանացիների և Բրիտանական խորհրդի գործունեության դադարեցումը»:

Այն հարցին, թե արդյոք Բաբուխանյանն առաջարկում է արգելել ԱՄՆ դեսպանատան գործունեությունը, որն իրականում աջակցում է փառատոնին, Բաբուխանյանը պատասխանել է. «Ես այդպիսի բան չեմ ասել»: