Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այն կարծիքին է, որ իրանցի աղջիկները պետք է 16 տարեկանում ամուսնանան, ինչը հնարավորություն կընձեռի շատ կարճ ժամանակահատվածում ավելացնել բնակչության թիվը:
Այժմ Իրանում կանայք ամուսնանում են միջինը 24 տարեկանում: Իրանի նախագահի կարծիքով` այսչափ «ուշացած» ամուսնությունների համար որևէ իրական հիմք չկա, հաղորդում է Associated Press-ը:
Նախագահին չի բավարարում նաև տղամարդկանց ամուսնանալու տարիքը, որոնք հիմնականում ընտանիք են կազմում 26 տարեկան հասակում: «Տղաները պիտի ամուսնանան 20 տարեկանում»,- հայտարարել է նախագահը: