Նոյեմբերի 22-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրազիլիայի հրապարակին հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներ են այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.03-ին, մարվել` 07.20-ին:
Ամբողջությամբ այրվել են «Սամանդ», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների առաջնամասերը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: