Նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի գործով ձերբակալվել են 2 անձինք:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրանց ինքնությունն առայժմ չի բացահայտվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից: Ռոբերտ Ավետիսյանի դին տեղափոխվել է Երևան` դիահերձման ու փորձաքննության նպատակով: