Թուրքիայում ծխելու դեմ պայքարի շրջանակներում որոշել են արգելել խանութներում ծխախոտի ցուցադրական վաճառքը: Նման որոշում կայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ծխախոտն այլևս չի ցուցադրվի խանութների, սուպերմարկտների, ինչպես նաև սրճարանների ցուցափեղկերին, հայտարարել է առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը:
Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը լրջորեն է զբաղվում այս խնդրով: Մոտ մեկ տարի առաջ կառավարությունն արգելք էր դրել հասարակական վայրերում ծխելու վրա:
Բացի դրանից, ինչպես հայտնել է Աքդաղը, երկրում մեկնարկելու է «Ալո 171» ծրագիրը, որը կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը:
Առողջապահության նախարարությունը նաև փորձարկելու է ծխելու դեմ հաբերը:
«Նախարարությունը կգնի այս հաբերը և կփորձարկի դրանք 300000 կամավորների վրա: Արդյունքում` կպարզենեք, թե որքանով են հաբերն արդյունավետ»,- ասել է նախարարը` հավելելով, որ եթե դրանք թույլատրվեն նախարարության կողմից, ապա վաճառքի կհանվեն դեղատներում», – նախախարի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը: