Ամերիկացի գիտնականները` Ֆեյնբերգի համալսարանից, ապացուցել են, որ տարիքի հետ կանայք ավելի խելացի են դառնում, քան տղամարդիկ, գրում է rbc-ն:
Գիտնականների կարծիքով` այս երևույթը բացատրվում է կանանց էստրոգեն հորմոնի առկայությամբ, որը արտադրում են կնոջ ձվաբջիջները:
Էստրոգեն հորմոնն անվանում են ուղեղի էլիքսիր: Այն մեծացնում է ուղեղի գործունեությունը և շատ հաճախ արտադրվում է նյարդային բջիջների վրա ազդակների հաշվին: Տարիքի հետ էստրոգենի քանակն ավելանում է: Այս հորմոնի մեծ քանակությունը, սակայն, վտանգավոր է սրտանոթային համակարգի համար և կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը: