Նոյեմբերի 21-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջին հարակից ձորում հայտնաբերվել է դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով ձորից դուրս է բերվել Գոհար Խ.-ի (մոտ 20 տարեկան) դին և հանձնվել իրավապահ մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: