Հայ Ազգային Կոնգրեսը հերթական դիմումներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցակացնելու վերաբերյալ:
Ինչպես Epress.am-ին փոխանցել է ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, դիմումները ներկայացվել են դեկտեմբերի 8-ի, 9-ի և 10-ի համար:
«Վաղը` մինչև ժամը 9-ը, լրանում է դեկտեմբերի 8-ի համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դիմումի ժամկետը, և մինչ այդ ժամը կլինի որոշում: Իսկ 9-10-ի համար, համաձայն օրենքի, Քաղաքապետարանը 72 ժամվա ընթացքում քննարկում անցկացնելուց հետո, որն, ի դեպ, բաց է լինելու, կկայցնի իր որոշումը»,- մեզ հետ զրույցում ասել է Տիգրան Առաքելյանը:
Հավելենք, որ Քաղաքապետարանին ուղղված` դեկտեմբերի 10-ին հանրահավաք անցկացնելու համար դիմումը ՀԱԿ-ի արդեն 40-րդ դիմումն է Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում կազմակերպելու վերաբերյալ: