Նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներից Սարգիս Ղազարյանին, ինչպես նաև ՀԱկ արտաքին հանձնաժողովի անդամ Վլադիդմիր Կարպետյանին այսօր հրավիրել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունիք` ցուցմունք տալու:
Եվ Կարապետյանը, և Ղազարյանը Epress.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք օգտվել են օրենքով սահմանված իրավունքից և հրաժարվել են ցուցմունք տալուց, քանի որ քննիչը մեղադրանքը կանխորոշող հարցեր է տվել:
Սարգիս Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին իրենից առգրավված իրերն այսօր վերադարձրել են: Վաղը հարցաքննության են հրավիրվել մյուս երիտասարդները: