1994 թվականի սկզբին թվով շատ բանկեր կային, բայց թե ինչ բանկեր մենք ունեինք այդ ժամանակ, մոտավորապես պատկերացնում եք. մոտ 64 տեղական բանկեր և 14-15 արտասահմանյան բանկերի մասնկաճյուղեր: Այս մասին բանկային աշխատողի օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը 90-ակնների հայաստանյան բանկերի մասին «պատմական ակնարկ» է արել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով այդ կառույցը ղեկավարել է 1994-ից մինչև 1998 թվականը:
«94 թվականին բանկ բացելու պահանջները հետևյալն էին` մի հատ թեթև ծանոթ պիտի ունենայիր Կենտրոնական բանկում, կաշառքի, բանի խնդիր էլ չկար, մի հատ սեղան գցելու խնդիր էր: Եվ պետք է ունենայիր սովետական արտադրության մի հատ օգտագործաց մեքենա, որի վաճառքից ստացված գումարները, հավատացեք, բավարար էին բանկ հիմնելու համար», – նշեց Ասատրյանը:
Նա ներկայացրեց 94 թվականի առաջին կիսամյակի կանոնադրական կապիտալը` 458 մլն դրամ, ինչպես նաև ամբողջ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները` 985 մլն դրամ: Անդրադառնալով ներկայիս թվերին` Բագրատ Ասատրյանն ասաց. «Բանկային համակարգի կապիտալը մոտենում է արդեն մոտավորապես 800 միլիոն դոլարի, իսկ ակտիվները հասել են մոտավորապես մեկ տրիլիոն չորս միլիարդ դրամի, այն է` 4 միլիարդ դոլարի»:
Նախկին ԿԲ նախագահը եզրակացրեց, որ բանկերն ունեն որոշակի դեր տնտեսության մեջ, սակայն նա հավելեց, որ ֆինանսական համակարգի դերը տնտեսության մեջ անգամ չի համապատասխանում իր կողմից ներկայացված թվերին.
«Մենք այսօր էլ բնութագրում ենք թույլ, ոչ շատ զարգացած ֆինանսական համակարգ ունենալով»: