Home / Армения / Սուրճը այրում է ճարպերը

Սուրճը այրում է ճարպերը

Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ սուրճը կնոջ օրգանիզմի վրա:

Հետազոտողները եկել են հետաքրքիր եզրահանգման. բրազիլուհիները գրեթե չեն ունենում ցելյուլիտի հետ կապված խնդիրներ, նրանք կատարյալ մաշկ և ձիգ կառուցվածք ունեն:
 
Մասնագետները կարծում են, որ նման ֆանտաստիկ արդյունքի պատճառը սուրճն է, որը  բրազիլուհիները կիրառում են մաշկի մշակման համար:

Լատինական Ամերիկայում, հատկապես, սուրճը համարվում է ամենահայտնի խմիչքը: Կոֆեինը տոնուսը բարձրացնող հզոր միջոց է, որը բարձրացնում է նյութափոխանակության աստիճանը և նվազեցնում ճարպային կուտակման հավանականությունը, ակտիվացնում է մաշկային հյուսվածքների գործընթացը` այսպիսով տալով իրական և տեսանելի ազդեցություն:

Կոսմետիկ քսուկների հետ կոֆեինի կիրառումը մաշկային հյուսվածքների վրա ուղղիչ ազդեցություն կարող են թողնել: Ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը շոկոլադի և սուրճի կիրառումն է, որի ընթացքում տեղի է ունենում կոֆեինի ներթափանցում ու փոխազդեցություն:

Այդ ընթացքում տեղի է ունենում նաև մաշկի ջրային բալանսի վերականգնումը, այս մասին տեղեկացնում է գլխվոր մասնագետ Էրիկ Մալագին: