Չի բացառվում, որ Կրեմլում ցանկանում են վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները: Նման ենթադրություն է արել «Независимая газета» թերթը, որի աղբյուրները հայտնում են Միխայիլ Սահակաշվիլիի և Դմիտրի Մեդվեդևի շրջապատի գործարարներից մեկի` Լոնդոնում կայացած գաղտնի հանդիպման մասին:
Համաձայն այդ տեղեկատվության` հանդիպման ժամանակ, այլ հարցերի թվում, քննարկվել է գլխավոր ռազմավարական խնդիրը` դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, որը բացակայում էր հանդիպման օրակարգում: Իհարկե, շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրք կզբաղեցնի Վլադիմիր Պուտինը կառավարությունում, որին նյարդայնացնում է Սահակաշվիլիի և ներկայիս վրացական վերնախավի հետ կապված ցանկացած երևույթ, գրում է թերթը:
Այդ իսկ պատճառով, ինչպես ենթադրում են որոշ փորձագետներ, Մոսկվայի և Թբիլիսիի ապագա հարաբերությունների վերականգման հարցում որոշիչ դեր կխաղա մեծ կապիտալը: