Home / Հայաստան / «Ժամանակ». Վարազին նախատեսված գնդակը դիպել է զինծառայողին

«Ժամանակ». Վարազին նախատեսված գնդակը դիպել է զինծառայողին

Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ընկերոջ կրակոցից ծանր վիրավորված ևս մի զինվոր, գրում է օրաթերթը:

Մեզ հասած նախնական տեղեկություններով, ծառայության ժամանակ զինվորներից մեկի վրա է հարձակվել վայրի վարազը, որին փրկելու համար նրա ծառայակիցը կրակել է վարազի ուղղությամբ, սակայն կրակոցները դիպչել են ընկերոջը: Հրազենային կրակոցից վնասվել է զինվորի նստատեղի ոսկրահատվածը` «օմբան»: Վնասվածքների մասին այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն: