«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել նաև Հայաստանի մշակույթի գործիչներին, արվեստի աշխարհի ներկայացուցիչներին, գրում է օրաթերթը:
Վերջիններս, ինչպես լրագրողական համայնքի ներկայացուցիչները, համերաշխ են մի հարցում. Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է անձեռնմխելի լինի:
Վաղը` ժամը 16.00-ին, Երևանի պետական կոնսերվատորիայի դիմաց գտնվող Կոմիտասի արձանի մոտ են հավաքվելու մշակույթի գործիչներ` գրողներ, դերասաններ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ: Ակցիայի շրջանակներում կընդունվի նաև հայտարարություն: