Home / Հայաստան / Լենոնի ստորագրությամբ սկավառակը վաճառքի է հանվել

Լենոնի ստորագրությամբ սկավառակը վաճառքի է հանվել

The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի Double Fantasy սկավառակի կրկնօրինակը, որը վերջինս ստորագրել էր Մարկ Դեյվիդ Չեփմենի համար իր մահից մի քանի ժամ առաջ, վաճառքի է հանվել:  Սկավառակը գնահատվում է 850 հազար դոլար:

Ջոն Լենոնի ստորագրությամբ սկավառակն առաջին անգամը չէ, որ վաճառքի է հանվում: Նախ սկավառակը պատկանում էր Ֆիլիպ Մայքլին, ով գտել էր այն Լենոնի նյույորքյան տան շեմի մոտ: Հենց այդ վայրում էլ Չեփմենը գնդակահարել էր Լենոնին: Ֆիլիպ Մայքլն այս եզալի սկավառակը 2003 թվականին վաճառել էր 165 հազար դոլարով: Այժմ նույն կերպ է վարվում և սկավառակի ներկայիս տերը, ում անունը գաղտի են պահում:

Չեփմենին պատկանող այս ալբոմը մեծ արժեք է ներկայացնում: Ալբոմի բարձր գինը բացատրվում է ոչ միայն նրա եզակի լինելու փաստով, այլ այն հանգամանքով, որ 2010 թվականին լրանում  է Լենոնի մահվան 30-րդ տարելիցը, իսկ մարդասպանը` Մարկ Չեփմենը դեռ բանտում է. այս տարի դատարանը հերթական անգամ մեևժել էր նրան ազատ արձակելու հայցը:

Հիշեցնենք, որ Ջոն Լենոնը սպանվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ սպանության մեղավոր Մարկ Չեփմենը դատապարտվել է ցմահ ազատազրկման: