Facebook սոցիալական կայքում նոյեմբերի 23-ին վերականգնվել է ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու` նոյեմբերի 20-ին փակված անձնական էջը:
«Ձեր էջը ժամանակավորապես արգելափակված է` էջի հեղինակի իսկությունը ճշտելու համար: Անցկացված ստուգման արդյունքում մենք պարզեցինք, որ սխալմամբ ենք փակել Ձեր էջը»,- ասված է Facebook-ի հաղորդագրության մեջ:
Միխաիլ Խոդորկովսկու անձնական էջը բացվել էր նրա դատական գործընթացի սկզբում` 2009թ. ապրիլին: Արգելափակման պահին էջում նրա ընկերների քանակը հասնում էր 5 հազարի: Facebook-ում կա Խոդորկովսկու ևս մեկ էջ, որը նույնպես վերահսկվում է իր և Լեբեդևի մամուլի կենտրոնի կողմից, հայտնում է РИА Новости-ն: