Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լույս տեսնող «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր Վարդգես Օվյանը հայտարարել է, որ միանում է հայաստանյան արդեն երկու տասնյակից ավելի խմբագիրների հայտարարությանը` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:
Այս մասին ասված է եղել նամակում, որը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային փոտոսվ ստացել է Ստեփանակերտից:
«Ես միանում եմ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեռնարկված անօրինությունների կապակցությամբ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությանը և պահանջում ազատ արձակել «Հայկական ժամանակի» խմբագրին ու բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական համոզմունքների պատճառով պահվում են ՀՀ բանտերում: Իրեն հարգող պետությունը քաղբանտարկյալներ չպիտի ունենա: Խորապես ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները այլախոհությունը, մարդկանց քաղաքական համոզմունքները ճնշելու խնդրում ամենևին չեն տարբերվում ալիևյան Ադրբեջանի իրենց կոլեգաներից», – ասված է Վարդգես Օվյանի նամակում: