Home / Հայաստան / Հայերը պահանջում են հույն քաղաքապետից հաշվի նստել իրենց հետ

Հայերը պահանջում են հույն քաղաքապետից հաշվի նստել իրենց հետ

Հունաստանի Սալոնիկի քաղաքի հայկական երիտասարդական շարժումները բողոքի ակցիա են կազմակերպելու` քաղաքում երիտթուրքերին նվիրված հուշարձան տեղադրելու որոշման դեմ, հաղորդում է Novosti.ru-ն:

Հիշեցնենք, որ Սալոնիկիի նորընտիր քաղաքապետ Իոնիս Բուտարիսը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ մտադիր է քաղաքում երիտթուրքերին նվիրված հուշարձան կանգնեցնել և որ հուշարձանի տեղադրման աշխատանքները շուտով մեկնարկելու են:

Թուրքամետ դիրքորոշմամբ աչկի ընկնող քաղաքապետն արժանացել է Հունաստանի հայերի սուր քննադատությանը, քանի որ նման հուշարձանը պղծում է  1915-1921 թվականներին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հունաստանի հայերը Բուտարիսին բազմաթիվ նամակներ են ուղղել` պահանջելով հաշվի նստել տեղի հայերի կարծիքի հետ: Նշենք, որ Հունաստանում գործող հայկական «Դաշնակցություն» կուսակցությունը քաղաքապետի որոշման հետ կապված որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: