Home / Армения / Facebook-ն առայժմ չի արձագանքել օմբուդսմենի նամակին

Facebook-ն առայժմ չի արձագանքել օմբուդսմենի նամակին

Facebook-ի ադմինիստրացիան դեռևս չի արգելափակել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի անունով բացված ֆեյսբուքյան էջը:

Epress.am-ի հետ զրույցում ՄԻՊ պաշտպանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ասել է, որ իրենք պարբերաբար նամակներ են ստանում այն մասին, որ իրենց բողոքը տեղ է հասել, սակայն մինչ օրս օմբուդսմենի էջը գործում է:

Ծովինար Խաչատրյանի խոսքով` այդ էջը ակտիվ չէ. միայն ժամանակ առ ժամանակ գովազդային բնույթի հայտարարություններ են տեղադրվում:

«Մենք էլեկտրոնային նամակներ ենք ուղարկել այդ էջի անդամ բոլոր օգտատերերին և պարզաբանել, որ էջն իրականում չի պատկանում Արմեն Հրաությունյանին, որից հետո բազմաթիվ օգտատերեր դուրս են եկել էջից», – ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ օմբուդսմենի գրասենյակը դիմել էր Facebook-ի ղեկավարությանը` խնդրելով փակել Արմեն Հարությունյանի անունով բացված էջը, որն իրականում իրեն չի պատկանում: