Հայ ազգային կոնգրեսի` այսօր կայացած քաղխորհդրի նիստը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նիստից հետո Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօրվա նիստում քննարկվել է Կրթության և գիտության ծրագրի պատրաստման ընթացքը, խոսվել է այն մասին, թե այս պահին ինչ փուլում է գտնվում ծրագիրը և ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:
«Ծավալվել է քննարկում` ներքաղաքական իրավիճակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի շուրջ, և նախագահը իր մի քանի դիտարկումներն է ներկայացրել դրա վերաբերյալ»,- ասել է Արման Մուսինյանը:
Նա նաև նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել է ներքաղաքական ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցը: