Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի առաջին խաղային օրվա ընթացքում հյուրընկալվող թիմերը նույնքան արդյունավետ գործեցին, որքան դաշտի տերերը՝ հաղթելով 8 հանդիպումներից 4-ում:
Հատկապես կարևոր էր հաղթանակը ֆրանսիական «Օլիմպիկի» համար, որը Մոսկվայում պարտության մատնեց «Սպարտակին» խոշոր 3:0 հաշվով և հաջորդ փուլի ողեգիր նվաճեց: Նույն խմբում կարող էր իսկական անակնկալ գրանցվել. անգլիական «Չելսին» սեփական հարկի տակ պարտվում էր Սլովակիայի չեմպիոն «Ժիլինային», սակայն երկրորդ խաղակեսում լոնդոնցիները կարողացան երկու գնդակ խփել և 2:1 հաշվով հաղթանակ տոնել: G խմբում հաջորդ փուլի ուղեգրին տիրացավ «Միլանը»՝ մրցակցի հարկի տակ պարտության մատնելով «Օսերին»:
Այս խմբերում 1/8 եզրափակչի ուղեգրերի համար պայքարն արդեն ավարտվել է: Հաջորդ փուլ դուրս եկան Չելսին և Օլիմպիկը, Ռեալն ու Միլանը:
Նշենք նաև, իտալական «Ռոմայի» կամային հաղթանակը: Հռոմցիները պարտվում էին Մյունխենի «Բավարիային» 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում կարողացան 3 գնդակ խփել ու հաղթանակ տոնել:
E խումբ
Բազել, Շվեյցարիա – Կլուժ, Ռումինիա 1:0
Ռոմա, Իտալիա – Բավարիա, Գերմանիա 3:2
Բավարիա՝ 12 միավոր, Ռոմա՝ 9, Բազել՝ 6, Կլուժ՝ 3
F խումբ
Սպարտակ Մոսկվա, Ռուսաստան – Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիա 0:3
Չելսի, Անգլիա – Ժիլինա, Սլովակիա 2:1
Չելսի՝ 15 միավոր, Օլիմպիկ՝ 9, Սպարտակ՝ 6, Ժիլինա՝ 0
G խումբ
Այաքս, Հոլանդիա – Ռեալ, Իսպանիա 0:4
Օսեր, Ֆրանսիա – Միլան, Իտալիա 0:2
Ռեալ՝ 13 միավոր, Միլան՝ 8, Այաքս՝ 4, Օսեր՝ 3
H խումբ
Բրագա, Պորտուգալիա – Արսենալ, Անգլիա 2:0
Պարտիզան, Սերբիա – Շախտյոր, Ուկրաինա 0:3
Շախտյոր՝ 12, Արսենալ՝ 9, Բրագա՝ 9, Պարտիզան՝ 0