ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության տեղեկատվական վարչությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել այն բողոքները և միտումները, որոնք դրսևորվում են կրթության և առողջապահության ոլորտներում։
Նա անդրադարձել է նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` նշելով, որ կառավարությունը լրջագույն դժգոհություններ են հասնում առողջապահության ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին:
«10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երևույթների դեմ» , – ասել էր Տիգրան Սարգսյանը` հայտարարելով, որ կադրային փոփոխությունները առաջին քայլերն են այդ ուղղությամբ:
«Եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք», – նշել էր վարչապետը։