Օրաթերթի տեղեկություններով, ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI-ը) իրենց երկրում բացահայտված հայկական հանցավոր խմբի, այսպես կոչված` «Պզոյի գործով», ՀՀ իշխանություններին 30 հոգու անուն ընդգրկող մի ցուցակ է ներկայացրել:
ԱՄՆ-ի ՀԴԲ-ն Հայաստանի իշխանություններին առաջարկել է ցուցակում ընդգրկված անձանց ձերբակալել և հանձնել իրենց: Սակայն ՀՀ իշխանությունները հրաժարվել են ցուցակում ընդգրկված անձանցից որևէ մեկին ամերիկացի իրավապահներին հանձնել: