ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից, բողոքարկելու է իր նկատմամբ դաշնային հետախուզում հայտարարելու որոշումը, գրում է «Ինտերֆաքսը»:
Պատգամավորի փաստաբան Դմիտրի Բարանիկովը հայտարարել է, որ խոսել է պատգամավորի հետ: «Եղիազարյանը բողոքարկելու է հետախուզման որոշումը, քանի որ վստահ է, որ այն անօրինական է»,- ասել է փաստաբանը: