Home / Հայաստան / Երևանյան կուղբը` 11 «ոչ շահեկան» կենդանիների փոխարեն

Երևանյան կուղբը` 11 «ոչ շահեկան» կենդանիների փոխարեն

Ուկրաինայում գտնվող Նիկոլաևյան կենդանաբանական այգու 11 կենդանիներ, այդ թվում` ագեվազ, եգիպտական թռչող շներ, կապիկներ, այծեղջյուր, դարձել են Երևանի կենդանաբանական այգու բնակիչներ: Այս կենդանիների փոխարեն Նիկոլաևյան կենդանաբանական այգում է հայտնվել անգղավորների ընտանիքին պատկանող  հայաստանյան կուղբը: Սյս մասին НикВестей-ի թղթակցին հայտնել է Նիկոլաևյան այգու տնօրեն Վլադիմիր Տոպչինը:

«Կուղբը մի քանի հազար դոլար արժե, բայց դժվար է անգամ այդ կենդանուն գտնելը` գնելու համար: Հետևաբար, այս փոխանակումը շատ շահեկան է»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրենը:

Նրա խոսքով` կենդանաբանական այգու նոր բնակիչը թվով երկրորդն է ոչ միայն Նիկոլաևյան այգում, այլ նաև ողջ Ուկրաինայի տարածքում: Կենդանաբանական այգու աշխատակիցները հուսով են, որ ապագայում նրանք զույգեր կդառնան և կզբաղվեն կուղբերի բազմացմամբ: