Home / Армения / Լրագրողների ֆուտզալի մրցաշարում առաջատարներն ի հայտ եկան

Լրագրողների ֆուտզալի մրցաշարում առաջատարներն ի հայտ եկան

Երեկ Երևանի «Միկա» մարզադահլիճում ավարտվեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ամենամյա լրագրողական մրցաշարի երկրորդ տուրը:

A խմբում «Արմենպրեսը» 5:2 հաշվով պարտության մատնեց «Lragir.am» թիմին և ստանձնեց առաջատարի դերը: Երկու խաղում «Արմենպրեսի» ֆուտբոլիստները նույնքան հաղթանակ են տարել: A խմբում միավորներ չի կորցրել նաև «Մեդիամաքսը», որը մեկ հանդիպում է անցկացրել և հաղթանակով է ավարտել այն:
A խմբի ևս մեկ խաղում «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա» թիմը 7:1 հաշվով պարտության մատնեց Starsbyart.com-ին:

B խմբում նախ հանդիպեցին առաջին տուրում հաղթանակ տոնած Epress.am-ը և «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» թիմը: Epress.am-ը լարված պայքարում 3:1 հաշվով հաղթանակ տոնեց և ստանձնեց առաջատարի դիրքերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=106

Խմբի մյուս խաղում «Արևածաղիկը» պարտության մատնեց «Երևան TV»-ին 6:5 հաշվով: